Երեւանի Սունդուկյան 7/1 հասցեում գտնվող ավտոկայանատեղիում նկատվող ծխի ահազանգով այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԻՆ-ը 6 մարտական հաշվարկ է ուղարկել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ահազանգը ստացվել է ժամը 19.57-ին: Դեպքի վայր է մեկնել նաեւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընդամենը ծխացել է մեկ ներքնակ:

Ավելի ուշ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, քանի որ ստորգետնյա ավտոկայանատեղին համարվում է բարձր վտանգավորության օբյեկտ: «Առաջին մարտական հաշվարկի ժամանումից հետո պարզվել է, որ ընդամենը ներքնակ է ծխացել եւ երեք մարտական հաշվարկ ճանապարհից հետ է վերադարձվել»,-ասացին ԱԻՆ-ից: