Կորպորատիվ շահաբաժինների հարկումը խանգարում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։
ՎԶԵԲ Գործարարության Աջակցման գրասենյակի կողմից հրապարկված ՓՄՁ հարկային դաշտի վերլուծությունում տեղ էր գտել մի հետաքրքրական փաստ: 2016թ-ի սկզբի դրությամբ մեր երկրում գրանցված մոտ160 հազար տնտեսվարողներից 101 հազարը անհատ ձեռնարկատերեր են, 50 հազարը՝ ՍՊԸ-ներ և նոր փոքր մաս են կազմում բաժնետիրական և այլ կազմակերպաիրավական ձևեր: Այսինքն՝ մեր բիզնես միջավայրի 63 տոկոսը նախընտրում է կարճատև նախագծեր՝ գրանցելով անհատ ձեռնարկատերեր: Իսկ հիմա եթե մենք նախատեսում ենք շահաբաժնի հարկում, ապա կարծում եմ այդ թիվն ավելի կմեծանա, մարդիկ կնախընտրեն գրանցել Ա/Ձ-ներ շահաբաժնից հարկ չտալու համար: Իսկ սա լուրջ խնդիր է մենք չենք ունենա նոր կազմակերպությունների ստեղծման աճ, չենք ունենա գործընկերների ներդրումների ներգրավման համատեղ բիզնեսների ստեղծումներ և այլն: Եթե ինչ ինչ հիմնավորումներով այնուամենայնիվ գնում ենք դեվիդենտների հարկման, ապա պարտադիր պայման պետք է լինի տարեկան չհարկվող շեմ, որի տակ կընկնեն սկսնակ գործարարներն ու առնվազն Գերփոքր բիզնեսի տերերը»,– ասել է Ավագյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ կորպորատիվ շահաբաժինների 5% տոկսադրույքը համարժեք հարկային բեռ է ՓՄՁ-ների համար։ Ֆիզանձանց համար դրույքը նույնն է սահմանվել, Ավագյանն ասաց. «Դա ճիշտ չի, ավելին արդարացի չի փոքր բիզնեսի համար: Իմ կողմից արդեն հչեցրած մտահոգություններում այդ մասին ասեցի, որ այսօրվա ձևավորված խոշոր բիզնեսների մեծամասնությունը ինչ ինչ արտոնյալ պայմաններով է հասել իր խոշորոցմանը, իսկ մենք վաղվանից ասում ենք խոշորի արդեն հարուստ սեփկանատերն էլ պիտի 5 տոկոս շահաբաժնից, փոքր, սկսնակ բիզնեսի սեփականատերն էլ բացի իր կողմից ամբողջ տարվա համար վճարված շրջանառության հարկից, արտոնագրային հարկից, շահութահարկից տարեվերջին նաև պետք է տա եկամտային հարկ դեվիդենտից: Այստեղ նորից գալիս ենք նպատականերին, ինչ նպատակ էր դրված մեր առաջ այս փաստաթղթի ստեղծումով: Ես առանձնացնում եմ երկու հիմնական նպատակը՝ առաջինը պետք է մաքրագրվեր, կարգի բերվեր մինչ այժ գործող հարկային օրենսդրությունը, որը չարվեց, երկրորդ պետք է ձևավորվեր մեր տնտեսության կայուն զարգացումն ու պետական եկամուտները ապահովող փաստաթուղթ, սա նույնպես չեղավ: Շատ ֆիսկալային փաստաթուղթ ստացվեց: Ես բազմիցս ասել եմ, որ նույնիսկ հաշվի չի առնվել մյուս գերատեսչությունների կողմից սահմանված և կառավարության կողմից հաստատաված բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, գերակա ճյուղեր ճանաչված ոլորտների զարգացման հարցերը»։
Հարցին, թե նախագծի հեղինակները վերջ ի վերջո կգնան փոխզիջման, փորձագետը պատասխանեց, որ իր կարծիքով որոշ զիջումներ կլինեն. «Կարծում եմ որոշակի հոդվածային զիջումներ կլինեն, ավելին այս պահին հանրության համար լուրջ քննարկման թեմա դարձրած աշխատավարձի եկամտային հարկի ավելի պրոգրեսիվ դրույքաչափ ասվածը ետ կբերեն երևի թե այսօրվա գործողին, դա կհրամցվի որպես մեծ փոխզիջում, իսկ ավելի լուրջ խնդիրներ որոնք այսօր թաքնված են, ավելի լայն չեն քննարկվում կմնան անփոփոխ, որոնց բացասկան ազդեցության ազդակները մենք ականատես կլինենք օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»։




























