ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է արել խուսափել գործողություններից, որոնք Հարավ-Չինական ծովի հարցով Հաագայի դատարանի որոշումից հետո կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով՝ գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել Հարավ-Չինական ծովում վեճերը կարգավորել խաղաղ եւ բարեկամաբար՝ երկխոսության միջոցով, միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի Կանոնակարգին համապատասխան:

Չինաստանն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում Հաագայի դատարանը վճիռը: