Գլենդելի Պասիֆիկ համայնքային կենտրոնում կայացել է անվանի գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի հոբելյանական երեկոն, նվիրված նրա ծննդյան 70-ամյակին եւ ստեղծագործական վաստակի 50-ամյակին:
Երոկոյի մասնակցել եւ ելույթ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը, Լոս Անջելեսում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան Արք Տերտերյանը, Բուրբանկի նկարիչների միավորման ղեկավար Մաուրին Քելլեր Թեյլորը, «Երեւան» հայրենակցական միության վարչության անդամ Գագիկ Խոջասարյանը: Ելույթ ունեցողները նշել են գեղանկարչի մեծ վաստակը եւ ներդրումը հայ կերպարվեստի զարգացման, եւ նոր սերնդի գեղագիտական կրթության բնագավառում:
Սրահում ներկայացվել է գեղանկարչի ստեղծագործությունների հիսուն աշխատանքների ցուցահանդես: Վարպետին ելույթներով ողջունել են «Տավիղ» պարի համույթը` Սոնա Ավետիսյանի ղեկավարությամբ. Իրանահայ միության երգչախումբը եւ մենակատար Մերուժան Մարգարյանը` Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ:
Բացի այդ, ցուցադրվել է «Ոսկե Սարդոստայն» վավերագրական տեսաերիզը պատրաստված Երեւանի «Նոր արվեստ» ստուդիայի կողմից: Տեղի է ունեցել«Վլադիմիր Աթանյան, արվեստը եւ կյանքը» ալբոմի շնորհանդեսը:



























