Նյուրնբերգի Արվեստի եւ դիզայնի նոր թանգարանի ծեր այցելուն արվեստի գործն ընդունել է խաչբառի տեղ եւ այն լրացրել է շքեղ գրչով, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
91-ամյա կինը խմբի հետ էքսկուրսիա էր, երբ արտ-օբյեկտի կողքին նկատեց «տեղադրել բառերը» գրառումը: Միջադեպի վայր ժամանած ոստիկաններին կինը բացատրել է, որ այդ գրառումը որպես գործելու հրահանգը է ընդունել եւ սկսել է լրացնել «խաչբառը»:
Դանիացի ավանգարդ-նկարիչ Արթուր Կեպկեի աշխատանքը, որը նա ստեղծել է 1960-ական թվականներին, թանգարանը վարձակալել էր մասնավոր հավաքորդից: Այն գնահատվում է 116 հազար դոլար:
Թանգարանի տնօրեն Էվա Կրաուզեն ասել է, որ վնասը կփոխհատուցվի: Նրա խոսքով՝ պատկերասրահը ոստիկանություն է կանչել ապահովագրությունը ձեւակերպելու համար: «Մենք կնոջը կփոխանցենք, որ հավաքորդը պատճառված վնասը հումորով է ընդունել, նա կարող է հանգիստ քնել»,- հավելել է Կրաուզեն:





























