Մշակույթի նախարարության ներկայացուցիչը այցելել է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող 7-րդ դարի Արտավազիկ եկեղեցու տարածք ու ընդունել, որ գյուղացիների բարեկարգման աշխատաքներից պատմամշակութային հուշարձանի տարածքը չի տուժել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը:

«Մշակույթի նախարարության մասնագետը եկավ, ասաց՝ վիճակը սխալ են ներկայացրել նախարարությունում: Ասացին՝ ամեն ինչ նորմալ է, ժողովուրդը ոչ մի վատ բան չի արել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ բանակցությունների փուլում են այժմ:

Հիշեցնենք, որ գյուղացիներին վարչական դատարանը պարտավորեցրել էր նախկին տեսքին բերել տարածքը: Երբ ԴԱՀԿ աշխատակիցներ գնացել էին գյուղ՝ որոշումը կատարելու, գյուղացիները թույլ չէին տվել:

Նրանք բողոքում են, որ եկեղեցու տարածքը նախկինում աղբավայր է հիշեցրել, հիմա իրենք կարգի են բերել ու պատասխանատվության են ենթարկվում դրա համար: