Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 21-ին, ժամը 02.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 PP 436 (վարորդ 28-ամյա Գ. Ն.) համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 30 մ) եւ կողաշրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել մեքենան եւ փակել գազի բալոնի փականը: