Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ին հաստատել է որոշման նախագիծը, որով փոփոխություններր ու լրացումներ են արվելու «Քրեակատարողական ծառայողների հագուստի՝ այդ թվում համազգեստի նկարագրության, դրա տրամադրման, կրելու կարգի, ժամկետների ու պայմանների սահմանման մասին» 2005-ի սեպտեմբերի 15-ին ընդունված օրենքում:

Որոշման նախագիծը ներկայացրել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Վերոնշյալ որոշման նախագծի ընդունումով հնարավոր կլինի կարգավորել ու որոշակիորեն հաստատել քրեակատարողական ծառայողների ու հատուկ նշանակության ստորաբաժանումների քրեակատարողաական ծառայողների համազգեստը նաեւ օպերատիվ ստորաբաժանումներին թույլատրել քաղաքացիական հագուստ կրել քրեակատարողական ծառայության ժամանակ: