ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի  նիստում հաստատել է «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ–ին 3 տարով ԱԱՀ վճարելուց ազատելու մասին որոշման նախագիծը։ Ընկերությունն ԱԱՀ–ից ազատվելու է ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքներ ներմուծելու դեպքում։ Որոշման նախագիծը ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ նպատակը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում Արգիճի գետի ՀԷԿ–ը վերազինելն է՝ օգտագործելով գետի պոտենցիալը՝ նշված շրջանում էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Դրա համար նախատեսվում է մոտ 3.89 մլրդ դրամի չափով ներդրումներ, որոնցից մոտ 850 մլն դրամը՝ սարքավորումներ գնելու համար։