ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատեց 2006–ի օգոստոսի 3-ին գործադիր մարմնի որոշման մեջ լրացումներ կատարելու որոշման նախագիծը։

Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արմինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ որոշման նախագիծը նախատեսում է պարզեցնել բանտարկյալների կալանավայրերում եւ ուղղիչ հաստատություններում ներքին կանոնակարգին  վերաբերող փաստաթղթաշրջանառությունը։

Որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի ավելի արդյունավետ կազմակերպել դատապարտյալին ծանրոցներ փոխանցելու եւ տեսակցություններ նշանակելու գործընթացը՝ խուսափելով ավելորդ փաստաթղթաշրջանառությունից եւ կրկնվող դիմումներից։