ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարող է վերահսկիչ գնումներ իրականացնել՝ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասի։

Կառավարությունը հուլիսի 21-ին  հավանություն է տվել ՍԱՊԾ–ի  կողմից 2016-ի ընթացքում նյութական աջակցության եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին վարկային քարտերի հաշիվներով վերահսկիչ գնումների շրջանառության մեջ ծախսերի չափերի մասին որոշման նախագծին։

Նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։