«Արեւիկ» ազգային պարկի տարածքում բռնկված խոշոր հրդեհի պատճառը պարզելու համար փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչ Սերգեյ Հայրապետյանը:

«Արեւիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել էր հուլիսի 13-ին: Մեկ շաբաթ շարունակում ԱԻՆ աշխատակիցներին չէր հաջողվում մարել հրդեհը: Աշխատանքներին միացել էին նաեւ զինծառայողներ եւ տեղի բնակիչներ:

«Հրդեհը երեկ է դեռ մարվել, այժմ արդեն հետաքննություն է կատարվում՝ պարզելու պատճառը»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Նշենք, որ ըստ պատասխանատուների, այսքան երկար ձգձգվեց մարման աշխատանքները, քանի որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում։