Լեհաստանի խորհրդարանը լրամշակման է ուղարկել Վոլինյան ողբերգությունը ցեղասպանություն ճանաչելու մասին որոշման նախագիծը: Այս մասին ասվում է Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի) հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ 40-ականներին ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացված հանցագործությունների զոհերի հիշատակը պատշաճ կերպով չի հավերժացվել, իսկ զագվածային սպանությունները, պատմական ճշմարտությանը համապատասխան, ցեղասպանություն չեն կոչվել:

Սեյմին առաջարկում են 1943-1945 թթ. ողբերգական իրադարձություները ցեղասպանություն կոչել, իսկ զոհվածների հիշատակը հարգել ամեն տարի հուլիսի 11-ին, փոխանցում է Gazeta–ն: