ՀԱՀ դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել պարաօլիմպիական մարզիկ Օսկար Պիստորիուսի դատավճիռը, քանի որ համարում են, որ սահմանված պատիժը բավականին մեղմ է:
Օսկար Պիստորիուսը հուլիսի 6-ին դատապարտվել էր վեց տարի ժամկետով ազատազրկման՝ ընկերուհու՝ Ռիվա Սթինքամփի սպանության համար: Դատախազը հայտարարել էր, որ նման դատավճիռը չի համընկնում հանցագործության ծանրությանը եւ դատական որոշումն անվանել էր «շատ մեղմ»:
Սպանությունը տեղի է ունեցել 2013–ի փետրվարի 14-ին՝ Պիստորիուսի տանը: Մարզիկը փակ դռան ետեւից չորս անգամ կրակել էր ատրճանակից: Նրա խոսքով՝ ինքը մտածել է, թե բաղնիքի դռան ետեւում կողոպտիչ է թաքնված, փոխանցում է BBC-ն:
2014 թվականի հոկտեմբերին մարզիկը դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, սակայն մեկ տարի հետո պատիժը փոխարինվել էր տնային կալանքով:





























