Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերից 2 շաբաթ առաջ ոստիկանությունը կալանավորել է խմբի անդամների, որոնք ահաբեկչություն էին պատրաստում։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով երկրի Արդարադատության նախարարությունում իր աղբյուրները։

Globonews–ի տեղեկություններով՝ ձերբակալվածները կապ ունեն «Իսլամական պետության» հետ, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաջողվել հաստատել։

Ավելի վաղ Բրազիլիայի հատուկ ծառայությունները հայտնել էին, որ հետաքննում են Ռիո-2016-ի ընթացքում ահաբեկչության սպառնալիքները, այն բանից հետո, երբ իրեն «Անսար ալ Խալիֆաթ Բրազիլիա» կոչող խմբավորումը հավատարմության երդում էր տվել ԻՊ–ին։