Ամերիկյան Իլինոյս նահանգի Ջոլիեթ քաղաքում փոքր օդանավը բնակելի տան վրա է ընկել:
Ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, սակայն տան բնակիչները հասցրել են դուրս վազել: Այս մասին գրում է Chicago Tribune-ը:
Ականատեսների խոսքով՝ տեսել են, որ մոտեցող օդանավի հետ ինչ-որ բան այն չէ: Երկհարկանի տան վրա ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել, թաղամասի տները փլուզվել են:
Նախնական տեղեկություններով՝ օդաչուն զոհվել է:





























