Արցախում հունիսի 24-ին ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանի վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Ալբերտ Դալլաքյանի վիճակն այժմ կայուն ծանր է:
Նշենք, որ զինծառայողը գրեթե մեկ ամիս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ 20-ամյա Ալբերտ Դալլաքյանը վիրավորվել է Արցախում: Ըստ հարազատների՝ սպան անզգուշություն է ցուցաբերել, զենքը մաքրելիս մատը կպել է, կրակել եւ վիրավորել է Ալբերտին:
Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար:





























