«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված  ս.թ. հուլիսի 26-ին նախատեսված ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին:

1. Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:

2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի`

• Նորք Մարաշ վարչական շրջանի,

• Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 1-ից-25 փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: