Մյունխենի ոստիկանությունը հայտարարել է, որ «իսլամական ահաբեկչության» եւ քաղաքում իրականացված հրաձգության կապի ուղղակի ապացույցներ չկան: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքում իրականացված ահաբեկչությունը կարող է ահաբեկչական գործողություն լինել:

Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առեւտրի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ: Լրատվամիջոցները նախապես հաղորդում էին 15 զոհի մասին, սակայն ոստիկանությունը նախ հայտնեց միայն 3, իսկ հետո՝ 6 զոհի մասին: