Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Այս» կարաոկե ակումբում Իրանի քաղաքացիների միջեւ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ծեծկռտուքի մասնակցիներից մեկը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է «Սլավ Մեդ» բժշկական կենտրոն:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 23-ին կեսգիշերին «Այս» կարաոկե ակումբում հաճախորդների եւ անվտանգության ախատակիցների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում անվտանգության աշխատակիցները, որոնք նույնպես իրանցիներ են, հարվածներ են հասցրել իրենց հայրենակիցներին, վերջիններս էլ պատասխանել են:





























