Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում նախօրեին վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 23-ին  նույն գյուղի  երկու բնակիչ միմյանց հետ վիճել են, որի ժամանակ նրանցից մեկը` 35-ամյա  տղամարդը իր մոտ եղած դանակով հարվածել է մյուսին:

Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա 42 տարեկան է:

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները պարզվում են: Դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: