Իրաքի մայրաքաղաք  Բաղդադից հյուսիս–արեւելք ընկած հատվածում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է14 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցում եւ ոստիկանությունում իր աղբյուրները։

Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը հնչել է հուլիսի 25-ին Խալիս քաղաքի մոտակայքում։ Պայթուցիկը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը։

Բժիշկների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել։

Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել։