Հուլիսի 25-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 71-ամյա Քարամ Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վերջինս եւ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: