Հուլիսի 25-ին, ժամը 4-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: