Անհրաժեշտ է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման մասին: Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը ՝ «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողով. Հետեւանքներ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով Ռուսաստանը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, քանի որ նպատակը պարզ է ՝ խաղաղապահների մուտք ղարաբաղյան հակամարտության գոտի: «ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի կազմում Հայաստանը ասես ձեռնաշղթաներով լինի: Սեպտեմբերի 3-ից հետո (Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո- խմբ.) մենք ստացանք ապրիլյան պատերազմը, ռազմական հավասարակշռության զգալի խախտում ու խոստացված անվտանգության փոխարեն՝ նոր սպառնալիքներ»- շեշտել է Շահնազարյանը:




























