Սիրիայի Կամիշլի քաղաքում ահաբեկչությունից զոհվել եւ վիրավորվել են տասնյակ մարդիկ, հայտնում է ՍԱՆԱ–ն։
Պայթյունից զոհվել եւ վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, ավերվել տներ, պատճառվել է այն նյութական վնաս։
Ազգային հոսպիտալ է տեղափոխվել 44 զոհի մարմին։ Կա ավելի քան 140 վիրավոր, որոնցից շատերի վիճակը ծանր է, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել։




























