Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում երկու երիտասարդներն վիճաբանել են եւ դանակահարել միմյանց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:  Նշենք, որ երիտասարդները  հարեւաններ են, նրանք միմյանց դանակահարել են աստիճանահարթակի վրա: Երիտասարդներից 31-ամյա Գարիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, նրա կյանքը չի հաջողվել փրկել: