Տավուշի մարզում տրակտորի գլորվելու հետեւանքով մահացած 34-ամյա տղամարդը խոտհնձի էր գնացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, որի համագյուղացին է մահացած Արման Ապրեսյանը:

«Իր սեփական տրակտորով խոտ էր հնձում համագյուղացիների համար: Այսօր էլ այդ նպատակով դաշտ էր գնացել, որտեղ էլ այս դժբախտությունը տեղի ունեցավ»,- ասաց նա:

Արման Ապրեսյանը մանկահասակ երեք երեխաների հայր էր:

Ավելի վաղ հայտնել ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ 2016թ. հուլիսի 27-ին ժամը 16.50-ին «Բելառուս» մակնիշի տրակտորը Մովսես գյուղի «Մեծ քոլ» կոչվող հանդամասի թեք հատվածում գլորվել է: Վթարի  հետևանքով վարորդը՝ 34-ամյա Արման Ապրեսյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: