Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի եւ հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի մասին դիմումները: Այս մասին հաղորդում է Գրուզիա օնլայնը:
Նախարարները հրաժարականի հարցով վարչապետին դիմել էին հուլիսի 28-ին: Այս որոշումը կապված է նրանց անդամակցած «Հանրապետական կուսակցության»՝ նոյեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ:




























