Խորենացի փողոցում, որտեղ վերջին օրերին բողոքի ակցիաներ են ընթանում, եւ ոստիկանական արգելապատնեշ է դրված, հրդեհ է բռնկվել հարեւանությամբ գտնվող թիվ 47 շենքի ամենավերջին՝ 9-րդ հարկի բնակարաններից մեկում։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հրդեհը նկատել են ոստիկանները, քաղաքացիներից մեկը ահազանգել է հրշեջ-ծառայություն։
Մինչեւ հրշեջների գալը հրդեհը հանգցրել են երկու ոստիկաններ։ Մեր թղթակցի փոխանցմամբ, բռնկվել է տան գազի բալոնը։ Բարեբախտաբար, ոստիկանները ժամանակին են հասել, տանից հանել են երեխային եւ կնոջը, մարել են հրդեհը։































