«Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, որը հուլիսի 30-ին ձերբակալվել է, գտնվում է նախակաթվածային վիճակում: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:

Եղիշե Պետրոսյանը գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

«Մենք բողոքարկել ենք Եղիշե Պետրոսյանի ձերբակալման որոշումը, քանի որ այն ակնհայտ անհիմն է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ ենթադրվում է, որ այսօր լրանում է Պետրոսյանի ձերբակալության 72 ժամը:

Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: