ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված զինված խմբի երեք անդամ համապատասխան բուժում են ստացել եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, որը բուժում է ստանում բաժանմունքում։
Հիշեցնենք, որ զինված խմբի անդամները հուլիսի 31-ին երեկոյան դուրս են եկել գնդի տարածքից:





























