ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի  ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին  եւ ձերբակալված այլ անձանց տեսակցելու եւ նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաեւ իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահին այցելություն է իրականացվում նաեւ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին եւ այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին:

Այցի նպատակն է նաեւ ուսումնասիրել նրանց պահման պայմանները եւ բուժօգնության կազմակերպման վիճակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի երեկոյան Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվողն «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ թվով 20 մարդ, վայր են դրել զեներն ու հանձնվել իրավապահներին: