Հայաստանի ոստիկանությունը ծեծում է լրագրողներին, բայց ի վիճակի չէ պաշտպանել սեփական օբյեկտները: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողներին ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որը երեկ ավարտվեց զենքը հանձնելով:
Նրա խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմինները երկու շաբաթվա ընթացքում ցուցադրեցին, թե ինչի են ընդունակ: «Չեն կարող պաշտպանել սեփական գունդը, սակայն ջանասիրաբար ծեծում են լրագրողներին: Դա մեր հասարակության համար ողբերգություն է»,- ընդգծել է Մեհրաբյանը:
Քաղաքագետ. Հայաստանի ոստիկանությունը ծեծում է լրագրողներին, բայց չպաշտպանեց ՊՊԾ իր գունդը




























