Ազգային ժողովի 15 պատգամավոր միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին չզրկեն ազատությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

«Միջնորդում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց չկիրառվի եւ օրենքով սահմանված կարգով ստորագրած պատգամավորներիս անձնական երաշխավորությամբ Արմեն Մարտիրոսյանը ազատ արձակվի»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր տեսակցել է Արմեն Մարտիրոսյանի հետ։ Վերջինս ընկճված չի եղել, դժգոհություն չի ունեցել։ Մարտիրոսայնը փոխանցել է նաեւ, որ իր նկատմամբ անազատության մեջ բռնություն չի կիրառվել։

Նշենք, որ  մի քանի ժամից դատարանը քննելու է Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը ընտրելու հարցը։

Մեզ հայտնի է դարձել, որ միջնորդությանը միացել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից՝ բացի ՀՀԿ-ից: