Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի և Մելքումովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ 29-ամյա Սամվել Ն.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























