Հայաստանի ղեկավարությունը պետք է օլիգարխների գոնե մի մասին ժողովրդին «զոհաբերի», այս մասին օգոստոսի 2-ին լրագրողներին ասել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով, օլիգարխական համակարգի մի մասը պետք է վերացնել, որպեսզի վերջին երեւանյան իրադարձություններից հետո գոնե մի քիչ մարեն հասարակական դժգոհությունը:
Մակարյանը համարում է, որ մարդկանց շրջանում դժգոհությունը կուտակվել է նաեւ որովհետեւ բոլոր տնտեսական հնարավորությունները ուզուրպացրել են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ: Ընդ որում ոչ միայն բարձրագույն ղեկավարության մակարդակում: Բոլորը, սկսած գյուղական աշխատակազմերից ու վերջացրած վերին օղակներով, օգտագործում են իրենց դիրքը, որպեսզի որեւէ բիզնես ստանան: «Ընդ որում երկրի զարգացման համար նրանք ոչինչ չեն անում: Իշխանությունները պետք է փոխզիջման գնան ու ազատվեն այդ մարդկանց գոնե մի մասից, որպեսզի հանգիստ ու առանց նոր ցնցումների ավարտեն 2016 թվականը»,- հավելել է Գագիկ Մակարյանը:





























