Թուրքիայի Դերսիմի Օվաջըքի (Բլուր–խմբ) կոմունիստ քաղաքապետ Ֆաթիհ Մեհմետ Մաչօղլուն հերթական անգամ բողոքել է, որ կառավարությունն իրեն թույլ չի տալիս ջուրն անվճար դարձնել իր քաղաքացիների համար։
Թուրքիայի միակ կոմունիստ քաղաքապետն իր Twitter–ի էջում հետեւյալ կոչն է արել կառավարությանը. «Կամ որոշում կայացրեք, կամ էլ ժողովորդին ջուրն անվճար դարձնելու օրենսդրական արգելքը հանեք։ Մի գործի օգուտ տվեք, այ անխիղճներ։ Ինչպե՞ս կարելի է Աստծո տված ջուրը վաճառել»։





























