Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 2-ին, փակել են գյուղ մտնող ճանապարհը: Գյուղացիները պահանջում են , որպեսի ՄԱՊ Արմավիրի գինու եւ կոնյակի գործարանն ընդունի իրենց բերքը:
NEWS.am-ի հետ զրույցում Սարդարապատի բնակիչներից մեկը նշեց, որ գործարանն ամեն տարի ընդունում է իրենց բերքը, սակայն, այս տարի առանց պատճառաբանության հրաժարվում է ընդունել այն: Նրանց խոսքով՝ իրենք ճանապարհը փակ կպահեն այնքան, մինչեւ այս հարցին որեւէ լուծում տրվի:
Գյուղացիների հետ հանդիպման է գնացել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:





























