Թուրքիայի մաքսային գործերի ու առեւտրի նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, թե հուլիսի 15–ի հեղաշրջման փորձը Թուրքիայի տնտեսության վրա արժեցել է 300 մլրդ լիրա (100 մլրդ դոլար)։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Մ մաքսային գործերի ու առեւտրի նախարար Բյուլենթ Թուֆենքչին լրագրողների հետ զրույցին անդրադարձել է հեղաշրջման փորձի տնտեսական վնասների մասին։ Նա շեշտել է, թե տեղյակ է, որ տնտեսական բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կոչ անելով տնտեսվարողներին մի փոքր համբերել։ «Հեղաշրջման փորձը մոտավոր հաշվարկներով 300 մլրդ լիրայի վնաս է հասցրել, բայց այդ թիվը կարող է աճել»,–ասել է թուրք նախարարը։