Թուրքական ATV հեռուստաընկերության եթերում լրագրողուհին ցույց է տվել ռազմական հեղաշրջմանը հանցակցության մեջ կասկածվողներից մեկի տետրը, որում իբր գաղտնի կոդ է գրված եղել, հայտնում է Gazeta-ն:
Իրականում տետրում գրված են եղել GTA V խաղի մեջ խորամանկելու կոդեր: Լրագրողուհին տեսախցիկի առաջ հայտնում է, թե ինչ բառեր կարող էին կապված լինել հեղաշրջման հետ` «կյանք», «զրահապատում», «տանկ», «զենք», «փող»: «Այս ամենը բացահայտորեն ռազմական հեղաշրջում է մատնանշում»,- նկատում է թղթակիցը:





























