Օգոստոսի 3-ին, ժամը 13-ին, Երեւանի Սարի-Թաղի 10-րդ շարքի, 16 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից հետ հրելու ժամանակ, ինքնաբերաբար առաջ է եկել եւ վրաերթի ենթարկել վերջինիս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: