Հոկտեմբերի 10-ին`ժամը  12.28-ին, ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սեւակի փողոցի թիվ 35 տանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ բնական գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն (առանց հրդեհի առաջացման), ինչի հետեւանքով Գ.Հարությունյանին պատկանող մեկհարկանի քարաշեն տան (10 x 12 x 3մ)  արտաքին պատերը դեֆորմացվել են, ներքին պատերը` փլուզվել:  Տանիքածածկի երկաթբետոնյա կառուցատարրերը գրեթե ամբողջությամբ փլուզվել են, պատուհանները տեղահանվել եւ շպրտվել են տարբեր կողմեր:

Պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ապարան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել տան բնակիչներ`52-ամյա Գոհար Հարությունյանը (1-ին եւ 2-րդ աստիճանի) եւ 26-ամյա Իշխան Սարդարյանը (1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի): Տուժածների վիճակը գնահատվել է կայուն բավարար: