Թուրքիայում դատարանը «Հիզմեթ» շարժման գաղափարակիր ֆեթուլահ Գյուլենին կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է «Անադոլուն»: Ստամբուլի դատարանի որոշման մեջ նշված է, որ Գյուլենն է «կարգադրել Թուրքիայում հեղաշրջում անել»:

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենն արդեն 17 տարի է ապրում է ԱՄՆ-ում ՝ կամավոր արտաքսման մեջ: Թուրքիայի իշխանությունները պահանջում են արտահանձնել նրան, Վաշինգթոնն էլ իր հերթին պնդում է, որ ծանրակշիռ ապացույցներ տրամադրեն հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության մասին: