Օգոստոսի 4-ին, ժամը 15.18-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտենի–Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mercedes S63» մակնիշի 563K004НП պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնվ.1981թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 7 մ) եւ գլխիվայր շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Խ.-ը եւ ուղեւորներ՝ Ա. (ծնվ.1955թ.), Կ. (ծնվ.1983թ.), Ա. (ծնվ.2004թ.) եւ Էլլա (ծնվ.2007թ.) Խաչատրյանները տեղի ուժերով տեղափոխել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան:





























