Վրաստանում այսօր 3.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այս ամսվա ընթացքում այն արդեն հինգերորդն է: Այս մասին հաղորդել է երկրի Սեյսմիկ մոնիթորգի կենտրոնը:
Երկրաշարժի էպիկենտրոնը Թբիլիսիից 61 կմ հեռավորությամբ է՝ արեւմտյան Դմանիսի քաղաքի մերձակայքում գտնվող Սողութլո գյուղում:
Հուլիսին Վրաստանում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջինը՝ 4.9 մագնիտուդով, գրանցվել է հուլիսի 12-ին, Սողութլոյի մոտ: Հաջորդ օրը 3.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Քվեմո Քարթլի շրջանում: Հուիսի 21-ին 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դմանիսիի մերձակայքում, իսկ 28-ին՝ Քոբուլեթիի մոտ:
Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվել:





























