Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից  բացահայտվել է 6-ը:

Բացահայտվել է գողության՝ 4, խարդախության՝ 8, հարկերից խուսափելու՝ 3, կողոպուտի եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: