Օգոստոսի 4-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: