Ռուսաստանի հակամենաշնորհային դաշնային ծառայությունը 100 հազար ռուբլով (1500 դոլար) տուգանել է Artplay media ընկերությանը՝ Մոսկվայի փողոցներում Իերոնիմ Բոսխի հայտնի՝ «Երկրային հաճույքների այգին» կտավի ֆրագմենտներով գովազդ տեղադրելու համար, փոխանցում է BBС-ն:
Գերատեսչության կարծիքով՝ «Բոսխ. Կենդանացած տեսիլքներ» ցուցահանդեսը գովազդող գրառումների մի մասը կոռեկտ չի եղել: «Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը գովազդն անպարկեշտ ճանաչելու որոշում է ընդունել, իսկ Artplay media ընկերությանը տուգանել է 100 հազար ռուբլով, նաեւ կարգադրելով ցուցադրել պատկերների բոլոր գրառումները, որոնց պատճառով քննություն է ընթացել»,- նշված է Artplay Media-ի հաղորդման մեջ:
































