Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին մեղադրանք է ներկայացվել Սանտա Կրուսի նահանգի Ռիո Տուրբիո քաղաքում տուրիստական գնացքի երկաթուղու շինարարության ժամանակ բյուջետային միջոցների վատնման համար։
Դատախազ Կառլոս Ստրոնելլին դատարանից պահանջել է նաեւ հետաքննություն սկսել Սանտա Կրուսի նահանգապետ Ալիսիա Քիրշների եւ դաշնային պլանավորման նախկին նախարար Խուլիո դե Վիդոյի նկատմամբ։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ալիսիա Քիրշները Արգենտինայի հանգուցյալ նախագահ Նեստոր Քիրշների քույրն է եւ Քրիստինա Քիրշների տալը։
Ստրոնելլին քննության է վերցրել փաստաբան Սանտյագո Դուպույ դե ԼՈմեի հայցը, որում ասվում է, որ նախկին նախագահը 700 մլն պեսո՝ 47.6 մլն դոլար է հատկացրել գնացքի համար, որն այդպես էլ գիծ դուրս չի եկել, եւ երկաթուղու համար, որն այնպես էլ պիտանի չեղավ օգտագործման համար։
Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներն արդեն անցնում է փողերի լվացման հետ կապված մի քանի գործով։





























